
Երբ խոսք գնաց բռնի ուժով ինչ-ինչ հարցերի լուծման մասին, Ա. Արզումանյանը նկատեց. «Մեր փորձը ցույց է տալիս, որ բռնի ուժով իշխանությունն է կեղծել ընտրությունները, հարձակվել խաղաղ ցուցարարների վրա, ջարդ կազմակերպել, տասը հոգու սպանել, հետո հատուկ դրություն հայտարարել, որ կոծկի այդ հանցագործությունը: Իսկ այս օրինագծի քննարկումը ընտրություններից առաջ պատգամ է հասարակությանը, որ տեսեք, հանկարծ, եթե որևէ դժգոհություն արտահայտեք, արդեն ոչ միայն ոստիկաններով և ապօրինի օլիգարխներով, այլև բանակն ենք բերելու»:
«Ժառանգություն» կուսակցության հետ միավորվելու մասին էլ նշեց, որ դա ցույց կտա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության` մարտի 11-ին կայանալիք եւ «Ժառանգություն» կուսակցության վաղը կայանալիք համագումարը:
Այն լուրերին, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է միանձնյա որոշելու, թե ՀԱԿ ցուցակում ովքեր և ինչ տեղ են զբաղեցնելու, Ա. Արզումանյանն այսպես արձագանքեց. «Մենք չենք գտնում, որ պիտի հավաքվի մի խումբ և սպասարկի մեկ անձի , այլ կարծում ենք, որ խումբը պիտի սպասարկի քաղաքականությանը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































