«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի քվեարկությունից առաջ, երբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տեղում կանգնել եւ հաշվում էր նիստերի դահլիճում ներկա պատգամավորների թիվը` դրանք հետո քվեարկությանը մասնակցածների թվի հետ համեմատելու համար, ՀՀԿ-ական պատգամավորների նյարդերը տեղի տվեցին: Նախ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նրան առաջարկեց բարձրանալ նախագահություն` ասելով, թե «տիկինՓոստանջյան, այդդեպքումեկեքայստեղ, այստեղիցավելիլավկերեւա», դահլիճում պատգամավորների միջեւ բանավեճ սկսվեց, որը Նիկոյանը լռեցնել չէր կարողանում: Ապա ձայն խնդրեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը. «Այն, ինչմենքտեսնումենքլուսատախտակին` հետաքրքիրպատկերէ (խոսքը գրանցված պատգամավորների թվի մասին էր- խմբ.), այն , ինչմենքտեսնումենքդահլիճում` նույնպեսհետաքրքիրպատկերէ: Մերխնդիրնայնէ, որկարողանանքհամեմատել, իսկդրանքչենհամընկնում»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: