Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հավաստի տեղություններով այսօր` 2012 թվականի մարտի 1-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և ՀՀ ոստիկանությանը ներքին հրահանգ է տրվել՝ «հաշվի առնելով խառը իրավիճակը» լինել առավել զգոն հասարակական կարգ ու կանոնի պաշտպանության նկատմամբ:
Սույնով Կազմակերպությունը հրապարակայնորեն դիմում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և ՀՀ ոստիկանությանը և խնդրում տրամադրել պարզաբանումներ հետևյալի մասին.
ինչով է բնութագրվում կամ ինչով է պայմանավորված «խառը իրավիճակը»
ում կողմից և հստակ ինչ բնույթի հրահանգ է տրվել այդ առնչությամբ
եթե չկա նման հրահանգ, ապա ինչով է պայմանավորված նմանատիպ տեղեկատվության արտահոսքը, որը նաև հիմնավորում է ոստիկանության աշխատակիցների հատուկ գրաֆիկով աշխատանքը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: