ՀՀ ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որում նշված է.
«Մարտի 1-ին Օպերայի հրապարակում տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը:
Հանրահավաքը սկսվել է ժամը 18.15-ին:
Մասնակցել է 4000 մարդ:
Հանրահավաքի ընթացքում ոստիկանության կողմից պահպանվել է պատշաճ հասարակական կարգ:
Հանրահավաքին հաջորդել է մասնակիցների երթը»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: