
Մեր հարցին, թե մարտիմեկյան միջադեպերի կրկնությունը հավանակա՞ն է, եթե ՀԱԿ-ը ընտրություններում չհավաքի իր նախատեսած ձայները՝ նա պատասխանեց. «Եթե իշխանությունները նորից կեղծեն ընտրությունները, ժողովուրդը կըմբոստանա, իսկ ընդդիմությունը կառաջնորդի: Այս պարագայում արտակարգ իրավիճակի մասով օրինագիծը, որը ընտրվել է հենց երեկ, նշանակում է, որ իշխանությունը հոգեբանորեն մեսիջ է ուղարկում հանրությանն ու ընդդիմությանը, որ ինքը պատրաստ է մեր ժողովրդի վրա ձեռք բարձրացնել»:
Նրա խոսքերով, ընդդիմության նպատակն էլ հասարակության ալիքը բարձր պահելն է լինելու, որ իշխանությունները մտքներով անգամ չանցկացնեն նման միջադեպեր ստեղծել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև


















































