Ինչո՞ւ Դաշնակցությունը չարձագանքեց ու չդատապարտեց մարտիմեկյան դեպքերը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հետ այսօրվա հանդիպման ժամանակ այս հարցը տվեց Հայաստանի երիտասարդների միության (ՀԵՄ ) անդամներից մեկը: Պարոն Հովհաննիսյանն էլ պատասխանեց, թե իրենք դեռ այն ժամանակ գիտեին ու անընդհատ կրկնում էին, որ ընտրությունների այդ ձեւաչափը բախումների պատճառ է դառնալու. «Մեր հայտարարություն երեւի մոռացել եք, բայց ու՞մ դատապարտեինք: Այն ժամանակվա ընդդիմության ղեկավարներին սադրիչ գործողությունների մեջ մեղադրեցինք, որովհետեւ իրենց ձեռքում չկային բավարար քանակությամբ ապացույցներ, որ ընտրությունները կեղծվել են: Չունենալով այդ ապացույցները գնացին բախման ու ամենավատն այն էր, որ լիդերները այդ բախմանը չմասնակցեցին, իրենք տանը նստեցին»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: