Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն օրերս արտասահմանյան լրատվամիջոցներից մեկի թղթակցին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինքը ներկա լինելո՞ւ է հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Լոնդոնում կայանալիք 30-րդ ամառային օլիմպիական խաղերին, ասել է, թե նախագահ ընտրվելուց հետո այդ ժամանակահատվածը Ռուսաստանի համար լինելու է լարված՝ կառավարություն ձեւավորելու առումով: Սակայն կամ ինքը, կամ Դմիտրի Մեդվեդեւը, որն ամենայն հավանականությամբ կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, կմեկնեն Լոնդոն: Նա ընդգծել է նաեւ, որ ինքը շատ կուզենար անձամբ մեկնել օլիմպիական խաղեր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: