
Մարտի 5-ին ժամը 8:30-ին Երևան-Թբիլիսի գնացքը վերադարձվեց «Երևան» կայարան: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Ուղևորափոխադրումների տնօրինությունից հայտնում են, որ գնացքի ուղևորները կարող են վերադարձնել իրենց տոմսերը՝ ստանալով վճարված գումարը: Ցանկության դեպքում ուղևորները կարող են օգտվել գնված տոմսերից Երևան-Թբիլիսի գնացքի երթևեկության վերականգնումից հետո:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երկաթուղային գծերի մաքրման և գնացքների բնականոն չվացուցակի վերականգնման համար: Ամբողջ գիշերվա ընթացքում տևած մաքրման աշխատանքներին մասնակցում էր հատուկ տեխնիկան, վերականգնողական գնացքը և «Գյումրի» ԳԿՄ աշխատողները: Նշենք նաև, որ նույնպիսի ծանր իրավիճակ է տիրում մոտակայքում անցնող ավտոճանապարհում:
Ներկա պահին ձնամաքրման աշխատանքները շարունակվում են՝ Ջաջուռ-Մայիսյան հատվածը նախատեսվում է բացել արդեն մարտի 5-ի երեկոյան:
«ՀԿԵ» ՓԲԸ


















































