
Անցնելով այս ուղին նա եզրահանգել է. հայ մարդը երբեք չի կարող յուրացնել չինական կամ տիբեթյան որևէ մարտաոճ այնպես, ինչպես այդ ժողովուրդները: Այստեղ՝ ըստ Գևորգ Գևորգյանի, մեծ նշանակություն ունի ազգային հոգեկերտվածքը, մտածելակերպն ու հոգեբանությունը:
Մարտարվեստի ոլորտում ունենալով տարիների փորձառություն ու անցնելով արցախյան ազատամարտի ուղին նա ստեղծել է հայկական նոր՝ Գևորգյան մարտաոճ: Այս մարտաոճը լիովին հարմարեցված է հայ մարդու հոգեկերտվածքին ու մտածողությանը: Գևորգյան մարտաոճը ներառում է ոչ միայն ֆիզիկական պատրաստվածություն ու մարտի արվեստ, այլև լուրջ ուշադրություն է դարձվում մտքի ճկունությանը, մարդկային որակների զարգացմանը, հայրենասիրությանն ու բարեխիղճ, գիտելիքը կարևորող մարդ կրթելուն: Այս համալիր ծրագրով են կրթվում Գևորգ Գևորգյանի հիմնադրած Գևորգյան մարտարվեստի դպրոցում:

Սա այն գաղափարական առանցքն է, որի շուրջ կրթվում և կատարելագործվում են դպրոցի սաները: Դպրոցում ուսանում են 10-ից մինչև 50 տարեկան տարբեր զբաղմունքի տեր մարդիկ: Նրանք բոլորն էլ առաջնորդվում են դպրոցում ստացած գիտելիքներով և դպրոցի նշանաբաններով, որից մեկն էլ հետևյալն է. Կատարելագործվի՛ր և դարձի՛ր օրինակ մյուսների համար:
Հավելենք նաև, որ Գևորգյան մարտարվեստի դպրոցը բոլորովին վերջերս է հիմնանորոգվել և գործում է Մոսկովյան 5 հասցեում գտնվող Սպայի տանը, տարածքը հատկացնելուն աջակցել է Պաշտպանության Նախարարությունը և Սպայի Տան ղեկավարությունը: Դպրոցը հագեցած է նոր մարզագույքով, ստեղծված են բոլոր պայմանները սաների կրթության համար: Ապագայում էլ նախատեսվում է կազմակերպել երիտասարդական հավաքներ ռազմահայրենասիրության, ֆիզիկական դաստիարակության, առողջ ապրելակերպի կարևորության, հասարակական առողջ փոխհարաբերություններին առնչվող և սաներին հետաքրքրող մի շարք այլ թեմաներով: Այս հավաքներին երիտասարդները պատրատվում են հրավիրել ոլորտի պատասխանատուներին և նրանց մասնակցությամբ քնննարկել բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են իրենց:



















































