Մեկ դար ապրած ֆրանսիացի Ռոբեր Մարշանը հեծանվով մեկ ժամում հաղթահարել է 24,25 կիլոմետր, որին ներկա գտնված Հեծանվորդների միջազգային միության մասնագետները, արդյունքը գնահատել են որպես այդ տարիքային խմբի աշխարհի բարձրագույն նվաճում:
Ինքը՝ Մարշանը, հայտարարել է, թե կարող էր հեծանիվն ավելի արագ վարել, սակայն այդ օրը նման ցանկություն չի ունեցել: Հարյուրամյա պապիկը, որ ծնվել է 1911 թվականին, տեսել երկու պատերազմ, անցել անցած դարի բոլոր փորձություններով, ճանաչողների պատմելով չի ծխում, խմում է շատ քիչ, այն էլ՝ առիթից-առիթ, եւ իրեն երբեք ավելորդություններ թույլ չի տալիս: Հետաքրքիր է, որ Ռոբեր Մարշանը հեծանվով հրապուրվել է 78 տարեկանում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: