Գոհունակությամբ տեղեկացանք, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական գործակալությունը, իր 2012թ. փետրվարի 14-ի որոշումով գրանցել է ՍԴՀԿ 8-րդ համագումարում ընդունված կուսակցության նոր խմբագրությանբ կանոնադրությունը ¢ ճանաչել այնտեղ ընտրված նոր վարչության լիազորությունները, ընկեր Գ¢որգ Պերկուպերկյանի ատենապետությամբ։
ՍԴՀԿ Կենդրոնական Վարչությունը ողջունում է ՍԴՀԿ հայաստանյան կառույցի վերադարձը համահնչակյան ընտանիք ¢ մաղթում, որ երկու տարվա ընդմիջումից հետո, կուսակցությունը նոր եռանդով ու ավյունով կլծվի լիարժեք քաղաքական գործունեության, ի սպաս դնելով իր քաղաքական հարուստ փորձն ու գաղափարական հիմունքները՝ մայր հայրենիքի բագավաճման ու վերելքի գործին։
Այս առիթով, հույս ենք հայտնում, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հաստատակամ կմնա իր վերջին որոշման վրա ու համաձայն օրենքի ոգուն ու տառին՝ հետամուտ կլինի, որ իրավատիրոջը վերադարձվեն կուսակցության դրոշը, զինանշանը, կնիքը, պետական գրանցման վկայականը, արխիվն ու գույքը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: