Ոստիկանության Էրեբունու հետաքննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ կապված 7 օր առաջ թիվ 194 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Միքայելյանին ուսուցչուհիներից մեկի՝ Աստղիկ Կիրակոսյանի կողմից երեխային պատճառած վնասվածքի հետ: Երեխան մանկավարժի ներկայությամբ ոստիկանությունում ցուցմունք է տվել եւ նրան տրվել էր դատաբժշկի ուղեգիր:
Aravot.am-ի տեղեկություններով, մարտի 5-ին ստացվել է Մուրացան հիվանդանոցային համալիրից ամբուլատոր քարտի քաղվածքը: Այնտեղ տեղեկացվում է, որ Էլեն Միքայելյանը ստուգվել է տեղամասային պոլիկլինիկայում, «կատարվելէնյարդաբանի, ակնաբույժի, քիթ–կոկորդ–ականջաբանիխորհրդատվություն, ախտորոշվելէհետտրավմատիկգլխացավ, ձախականջախեցուսալջարդ»:
Երեխայի մայրը քիչ առաջ հեռախոսով հայտնեց, որ Էլենը դպրոց չի գնում, երեխան ունի փսխում, սրտխառնոց, գլխացավ, ականջներում խշշոց:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: