Այսօր «Փաստարկ» ակումբում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հայտարարեց, թե պետությունը պետք է փող տվող համակարգից վերածվի փող ստեղծող համակարգի: Պատգամավորը ներկայացրեց 2014-ի հունվարից ուժի մեջ մտնելիք սոցիալական փաթեթին վերաբերող մի շարք խնդիրներ: Նա, խոսելով նշված փաթեթի էության մասին, ասաց, որ քաղաքացին իր աշխատավարձից ներդրումներ է կատարում պետական բյուջե, որպեսզի թոշակի անցնելուց հետո այդ գումարները ծախսվեն իր բարեկեցության ապահովման համար:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք սպասե՞նք կենսաթոշակի ավելացման, պարոն Հակոբյանը ոգևորության վրա սառը ջուր լցրեց՝ հայտարարելով, որ կենսաթոշակներն արդեն 2500 դրամով բարձրացել են:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: