«Վերջինամիսներիբուռնքննարկումներիարդյունքում՝ՀԱԿանդամ 18 ուժերից 13-նարդենհամաձայնությանէինեկել, բայցստիպվածենհայտարարել, որՀՀՇ–իեւնրանաջակցող 2-3 ուժերիկողմիցվիժեցվեցկոնսենսուսիհասնելուբացարձակմեծամասնությանձգտումը»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարել էր Հայ կամավորականների համախմբում նախաձեռնության համակարգող Սամվել Հարությունյանը: Aravot.am-ը պարոն Հարությունյանից հետաքրքրվեց՝ այսինքն, ՀԱԿ-ի մաս կազմող 13 կուսակցությունները համաձա՞յն էին անել ամենը, որ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները վերածվեն արտահերթ նախագահական ընտրությունների, բայց ՀՀՇ-ն, ՀԼԿ-ն, ՍԴՀԿ-ն եւ «Այլընտրանք» նախաձեռնությունը դե՞մ էին, նրանք ցանկանում են մանդատներ ստանալ եւ գնալ խորհրդարա՞ն:
Սամվել Հարությունյանը հստակեցրեց. «13 կուսակցությունները, որպես հիմք, ընդունել էին «բռունցքներն են փրկությունը Հայաստանի» վերնագրով կոչը: Այո, իմ եւ քաղխորհրդի անդամ մի շարք ընկերների կարծիքով, ժողովրդի մեջ կուտակված ցասման առավելագույն գեներացման դեպքում հնարավոր է մայիսի 6-ին անել արտահերթ նախագահական եւ հերթական խորհրդարանական ընտրություններ»: Ինչ վերաբերում է մանդատ ստանալուն՝ «Նրանց հարցրեք: Համենայնդեպս, մեր առաջարկը չեն ընդունել եւ գնում են հերթական խորհրդարանական ընտրությունների՝ այն, ինչպես վերջին հանրահավաքում ասվեց, համարելով նախագահական ընտրությունների առաջին փուլ: Մոտավորապես այդ բանը նաեւ Սերժ Սարգսյանն է համարում: Նույն բանը նա է ասում, ինչն ինձ համար անընդունելի է»:
Սամվել Հարությունյանը նաեւ ցավով նկատում է, որ այս տարիների ընթացքում առաջին նախագահն ու ՀԱԿ-ը վարկանիշի անկում են ունեցել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: