
Բանն այն է, որ այդ կարեւորագույն հարցն ունի մի քանի շերտեր, որոնցից կարեւորներից մեկն այն է, որ Հայաստանի բարեփոխումների ընթացքը առաջ մղելու համար անհրաժեշտ է նոր հասարակական գիտակցություն եւ մտածողություն, որն էլ կձեւավորի նոր պահանջարկ։ Պարզ է, որ ամենից կարեւորը քաղաքական կամքն է։ Բայց, ցավոք, պարզ է նաեւ, որ Հայաստանի իշխանությունն այդ կամքը չունի եւ իրական բարեփոխում կանի միայն հանրային ճնշման պարագայում։ Միայն հանրային, եւ ամենեւին ոչ արտաքին, որովհետեւ արտաքին ճնշման դեպքում Հայաստանի իշխանությունը պարզապես ինքնամոռաց եւ անձնուրաց պաշտպանություն կփնտրի Մոսկվայում։ Եվրոպական կառույցները այդ ամենը շատ լավ հասկանում են, եւ պարզապես պետք է լինել շատ ավելի իրատես ու հասկանալ, որ այդ կառույցները չեն Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու կամ իրական բարեփոխումներ ապահովելու։ Դա պետք է անի հանրային պահանջարկը, հասարակական գիտակցությունը:
«Ժամանակ»


















































