
Սահմանադրական դատարանը որոշել է, որ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի՝ «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են եւ հրապարակման ենթակա չեն» դրույթը՝ այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, ճանաչել ՀՀ Սահմանադրության 27-րդ եւ 43-րդ հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր։
«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի մնացյալ վիճարկվող հոդվածները դատարանը համարել է Սահմանադրությանը համապատասխան։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ


















































