«Եվրատեսիլ» 2012 մրցույթին չմասնակցելու Հանրային հեռուստաընկերության որոշումը երգչուհի Շուշան Պետրոսյանի սրտով էր: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց երգչուհին. «Երեկ Դօրիանսի համերգին էի ու ամեն վայրկյան ասել եմ՝ փառք քեզ Աստված, որ էս երեխեքը չեն գնալու, բայց ինչո՞ւ պիտի գնան»:
Երգահան Լիլիթ Պիպոյանն էլ կարծում է, որ սա հենց այնպես «Եվրատեսիլ» մրցույթ չէր. «Հարցն այնքան վտանգը չէ՝ անվտանգությունը կապահովեին, բայց ինչո՞ւ պիտի գնային, գնալ որպես ի՞նչ , որ ասեին, թե մենք ինչքան լավն ենք, սիրեք մեզ: Թշնամի երկիր է՝ ի՞նչ հաղորդագրությամբ պիտի ուղարկեինք»:
Երգչուհիների հետ չհամաձայնեց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը, նա ասաց, որ նույնիսկ պատրաստվում էր աղջկան՝ որպես լրագրող ուղարկել Ադրբեջան մրցույթը լուսաբանելու:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: