ՀՀԿ 13-րդ համագումարը ողջունեց «Եդինայա Ռոսիյա» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը: Նա ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի անունից ընթերցեց ողջույնի խոսք, որում մասնավորապես ասված է, թե ՀՀԿ-ն հայաստանյան առաջատար քաղաքական ուժն է, որը վայելում է հանրության մոտ մեծ հեղինակություն: Վլադիմիր Պուտինը նաեւ նկատել է, որ «Եդինայա Ռոսիա»-ն եւ ՀՀԿ-ն մշտապես համագործակցել են կուսակցական մակարդակում, ու հույս էր հայտնել, որ հայ-ռուսական կուսակցական համագործակցությունը կընդլայնվի: Նա նաեւ հույս է հայտնել, որ ՀՀԿ համագումարը կընդունի այնպիսի բանաձեւեր, որոնք կլուծեն ոչ միայն հայ ժողովրդի խնդիրները, այլ նաեւ կնպաստեն հայ-ռուսական հետագա հարաբերություններին:
Արթուր Չիլինգարովը շնորհակալություն հայտնեց, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ նորընտիր նախագահին, եւ ասաց, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Վլադիմիր Պուտինի վստահված անձն էր, եւ ռուսաստանաբնակ հայերն էլ 100%-ով քվեարկել են Պուտինի օգտին:
ՀՀԿ համագումարը ողջունեց նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: