ՀՀԿ 13-րդ համագումարին այսօր ներկա էր նաեւ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը: Aravot.am-ը պարոն Ալեքսանյանից հետաքրքրվեց` ի՞նքն էլ է անդամագրվել ՀՀԿ-ին, ա՞յդ պատճառով է ներկա համագումարին: Վերջինս պատասխանեց. «Ոչ, ես Հանրապետականի պատվավոր հյուրն եմ»:
Հետաքրքրվեցինք նաեւ` չի՞ վախենում արդյոք առաջիկա խորհրդարանական ընտրություններին սպասվող ընտրապայքարից, քանի որ իր դեմ մտադիր է թեկնածություն առաջադրել նաեւ «ՉԻ» լրագրող Գոհար Վեզիրյանը: Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Այ ցավդ տանեմ, մի օր Վեզիրյան Գոհարն ա առաջադրվում, մի օր Հեղինեն, մի օր Աղասի Արշակյանը… ով ի~նչ ասի` ինձնից պիտի հարցնե՞ք: Օրենքը թույլ ա տալիս, թող գան առաջադրվեն: Ես ոչ մեկից էլ չեմ վախենում: Խի՞ պետք ա վախենամ»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: