Նեապոլի կենդանաբանական այգիներից մեկի ղեկավարությունը որոշել է յուրօրինակ ձեւով մեծարել այս մրցաշրջանում հաջող հանդես եկող իրենց քաղաքի թիմի ֆուտբոլիստներին:
Այգու բնակիչ տիբեթյան 11 այծի տրվել են ֆուտբոլիստների անունները, իսկ նորածին ավանակին անվանակոչել Պոչո՝ ի պատիվ թիմի հարձակման գծի խաղացող Էզեկիել Լավեսսիի:
Իտալական լրատվամիջոցները ակումբի արձագանքի մասին առայժմ ոչինչ չեն ասում: Գուցե, այնտեղ դեռ տեղյակ չե՞ն, թե իրենց ինչ պատվի են արժանացրել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: