Ինչպես տեղեկանում ենք showbiz.siteua.org կայքից, ռուսական շոու-բիզնեսի պրիմադոննան` Ալլա Պուգաչովան կրկին վատառողջ է: Ավելին, երգչուհին կարիք ունի շտապ վիրահատության. նրա տեսողությունը ահավոր վատացել է: Առայժմ Պուգաչովան ստիպված է օպտիկական ակնոց կրել մինչ վիրահատությունը: Բժիկները հավաստացնում են, որ աստղը չի կուրանա, թեեւ վիճակը ծայրահեղ է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: