Այսօր ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հրապարակել է ուղիղ մեղադրանք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ու Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի նկատմամբ: «Փաստարկ» ակումբում ասուլիսի ժամանակ տիկին Սարգսյանը հենց նրանց մեղադրեց ՍԴՀԿ նոր խմբագրության, կանոնադրության եւ, ըստ նրա, չակերտավոր նոր ատենապետի մասին տեղեկությունների գրանցումը պետռեգիստրում .«Կուսակցությաննառնչվողվերընշվածգրանցումներըկատարվելենկեղծփաստաթղթերիհիմանվրա»: Տիկին Սարգսյանի խոսքերով, կեղծ գրանցումը կասեցնելու համար դիմել են Արդարադատության նախարարություն, բայց «Մտածվածփորձումենձգելխնդիրը, որհնարավորությունչունենանքդաշինքիմեջմտնել, մինչդեռպետռեգիստրումնրանցգրանցումըանմիջապեսչեղյալպիտիհամարվեր»:
Տիկին Սարգսյանն անդրադարձավ նաեւ վերջերս հայտարարված ՍԴՀԿ կեղծ համագումարին ու ասաց, որ պետռեգիստրում կեղծ ՍԴՀԿ-ի գրանցումը չեղյալ համարելու իրենց դիմումը բավարարելու համար էլ փորձում են գտնել մարդկանց, որոնք չեղյալ համագումարին են մասնակցել. «Ի՞նչիմաստունիգտնելմարդկանց, որոնքմասնակցելենչեղյալհամագումարինուհարցաքննել: Հասկացանք, որայնտեղմիտումնավորքայլերենարվումմերդեմ»: Նրա համոզմամբ, նրանց դեմ դավեր նյութելով, նոր ՍԴՀԿ-ն մի նպատակ է հետապնդում ՝պառակտել Կոնգրեսը:VOICE028
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: