ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Մկրտիչ Վասակյանն այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկել իր վատառողջ լինելու մասին բժշկական տեղեկանք:
Անաշխատունակության թերթիկի մասին, որը չէր փակվել, տեղեկացրեց դատավոր Մխիթար Պապոյանը: Դատավորը ստիպված էր հետաձգել ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանի, սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի եւ տեխնիկ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին էլ հիվանդ էր Ստեփան Կարախանյանի պաշտպանը՝ Լիանա Գրիգորյանը եւ նույն պատճառով հետաձգվել էր նաեւ այդ նիստը: Մեղադրող Հարություն Հարությունյանը նիստը լինելուն պես պետք է ասի մեղադրական ճառ, նաեւ միջնորդի պատժաչափի մասին:
Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 15-ին:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ