
«ՀԱԿ-ից դուրս եկածները հայտնվում են մեծամասնության դաշտում, իսկ այսօրվա իրավիճակում մեծամասնությունը փաստացի ուժի կիրառմամբ գործող բռնապետական իշխանությունն է: Չեմ ասում ՀԱԿ-ում խնդիրներ չկան, բայց նորմալ չեմ գնահատում ՀԱԿ-ից տարանջատվելը, գերադասում եմ այն տարբերակը, որ յուրաքանչյուր ոք պետք է պայքարի իր գաղափարների համար նաեւ իր կազմակերպության մեջ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի համամասնական ցուցակը Լեւոն Տեր Պետրոսյանի որոշմամբ կազմվելուն, պարոն Գասպարին նկատեց.«Ցանկալի կլիներ, որ ՀԱԿ-ը նաեւ իր աշխատանքի ոճով այլընտրանք լիներ իշխանությանը , բայց դա տեսական հարց է, թե որքանով է դա պրակտիկորեն հնարավոր, դժվարանում եմ ասել, երեւի ոչ մի կասկած, որ ավելի լավ կլիներ , որ առաջին նախագահի կարծիքը լիներ այնքան ծանրակշիռ, որ դրա ֆորմալացման կարիքը չլիներ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































