
Կազմակերպության ներկայացուցիչների նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման նպատակը ԲՀԿ-ին սատարելու և միասնաբար նախանշված ծրագրերը կյանքի կոչելու պատրատակամության ազդարարումն էր:
Ողջունելով ներկաներին՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ գալիք խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր են մեր երկրի համար, քանի որ կկանխորոշվի Հայաստանի մի քանի տարիների ապագան:
«Օգտագործելով կազմակերպության ներկայացուցիչների իրավաբանական գիտելիքները, հնարավոր է հասնել յուրաքանչյուր քաղաքացու քվեի հասցեականության ապահովմանը: Մեր ժողովուրդը աշխատող և պայքարող է, պետք է ստեղծել պայմաններ, որ մարդիկ կարողանան աշխատել և արժանավայել պահել իրենց ընտանիքները»,- շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:


















































