
Եղիշե Չարենիցի հուշարձանի մոտ ելույթ են ունեցել ու ասմունքել ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ազատ Գասպարյանը, Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, գրականագետ, չարենցագետ Դավիթ Գասպարյանը, ինչպես նաև Երևանի հիմնական դպրոցների ուսուցիչներ ու աշակերտներ: Այնուհետ չարենցասերները մասնակցել են նաև Չարենցի տուն-թանգարանում՝ «Եղիշե Չարենց. դիմանկարների շարք» ցուցադրության բացմանը, որտեղ ներկայացված են գրողի ժամանակակիցների՝ Մ. Սարյանի, Ռ. Ղազարյանի, Ալ. Բաժբեուկ-Մելիքյանի վրձնած Չարենցի դիմապատկերները:
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ Եղիշե Չարենցի ծննդյան 115 և գրական գործունեության 100-ամյակին նվիրված միջոցառումներ անցակցվելու են ողջ տարվա ընթացքում, որոնք ամփոփվելու են նոյեմբերի 27-ին՝ Չարենցի մահվան օրը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն




















































