
ա) պատգամավորի մանդատ ունենալը «պրեստիժնի» է։ Այն կշիռ չունեցող մարդուն կշիռ է տալիս, կշիռ ունեցողի կշիռը բարձրացնում։ Հանրապետությունում հարցեր լուծելու, սրան-նրան «տանիք» դառնալու, սրան-նրան բերդից ազատելու, անվճար բուժօգնություն կազմակերպելու, աշխատանքի տեղավորելու եւ այլ հնարավորություններ է ընձեռում։
բ) Մանդատը պաշտպանվածություն է։ ԻՆչպես մեզ տված հարցազրույցներից մեկում մի հավակնորդ էր ասել՝ «քսիֆ ա, որ դնում ես գրպանումդ ու ֆռֆռում»։ Այդ «քսիֆը» տնօրինողը կարող է իրեն ապահով զգալ պետավտոտեսուչներից, ոստիկաններից, հարկայինից, դատախազությունից եւ այլն։ Եթե անգամ քեզ դեմքով չեն ճանաչում, այդ «քսիֆը» կարելի է թափահարել ցանկացած փակ դռան առաջ, եւ այն կբացվի։ Քո որդին կարող է մարդ գցել մեքենայի տակ, դու կարող ես գինովցած կրակել մարդաշատ վայրում, հարազատդ կարող է հարկեր թաքցնել ու խուսափել պատժից։
գ) Դա 5 տարի ոչինչ չանելու եւ երաշխավորված աշխատավարձ ստանալու հնարավորություն է։ Իսկ եթե ճարպիկ ես, ապա մեծ փողեր աշխատելու շանս։ Տարբեր բիզնեսների մեջ կարելի է փայ մտնել, ներկրումներ անել, մերձավորներիդ համար հարկային արտոնություններ եւ փոքր տոկոսադրույքներով վարկեր ապահովել, տենդերներ շահել ու դրամաշնորհային ծրագրերի մեջ մտնել։
Կարդացեք նաև
Այս երեք կետերին կարելի է եւս երեքը կամ երեսունն ավելացնել՝ դրանից իրողությունը չի փոխվի։ Դա միայն կվկայի այն մասին, որ մենք վատ երկիր ենք կառուցել, որտեղ օրենսդիր մարմինը գողական սխոդկա է հիշեցնում եւ կրիմինալի կանոններով գործում։
«Հրապարակ»


















































