Մարտի 16-ին, ժամը 12-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունենալու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկրորդ (արտահերթ) համագումարը: Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ կուսակցությունից տեղեկացրին, որ համագումարին հրավիրվել են հայաստանյան քաղաքական դաշտը ներկայացնող գրեթե բոլոր, այդ թվում՝ ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունները: «Ազատ դեմոկրատներն» իրենց համագումարին մասնակցելու համար նաեւ անհատական հրավիրատոմսեր են ուղարկել առանձին քաղաքական գործիչներին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: