«Մեզ մոտ խոսքի, դավանանքի ազատություն է: Իմիջիայլոց, Վիկտոր Դալլաքյանն էլ այն ժամանակ կուսակցական չի եղել, հիմա` մարդը որոշել է ՀՀԿ անդամ դառնալ. դա իր իրավունքն է եւ որոշելիքը: Ես ո՞նց մեկնաբանեմ: Եվս մեկ հանրապետական»,- Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս եք վերաբերվում «Արդարություն» խմբակցության նախկին քարտուղարի` ՀՀԿ-ին անդամագրվելու փաստին, ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավարի տեղակալ Գրիգոր Հարությունյանը:
Տարիներ շարունակ անկուսակցական, ԱԺ անկախ պատգամավոր պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ ՀՀԿ-ն անդամագրվելու փաստաթղթեր է ներկայացրել: Թիվ 30 ընտրատարածքում, որտեղ Վիկտոր Դալլաքյանը մշտապես ընտրվել է մեծամասնական կարգով՝ այս անգամ նրան նույն կարգով առաջադրել է ՀՀԿ-ն:
Հետաքրքրվեցինք` պարոն Հարությունյանը զղջո՞ւմ է, ափսոսո՞ւմ է, թե՞ ուրախ է Վիկտոր Դալլաքյանի համար: Պատասխանը եղավ. «Ես չեմ ընդունում ՀՀԿ-ի գաղափարախոսությունը, գործունեությունը, այն իրավիճակը, որը տիրում է երկրում, բայց ես հարգում եմ յուրաքանչյուրի իրավունքը»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: