Մարտի 15-ին, ժամը 13.00-ի սահմաններում Լոռու մարզի Դարպասի գյուղապետ Ս. Ավետիսյանից տեղեկություն է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ հատում են գյուղի տարածքով անցնող Փամբակ գետի ափամերձ ծառերը, ինչից գետի ափապաշտպան զանգվածը թուլանում է:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ գետն են թափվել հատված ծառերի ճյուղեր, կենցաղային և շինարարական աղբ, ափապաշտպան բետոնե սալիկներ, որոնք արհեստականորեն խոչընդոտում են գետի բնականոն ընթացքը և առկա է հունի խցանման վտանգ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Լոռու մարզպետը, Վանաձորի քաղաքապետը և ոստիկանության մարզային բաժինը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: