«Ազատ դեմոկրատների» համագումարի մեկնարկից առաջ Կառավարության նիստերի դահլիճի ճեմասրահում հանդիպեցինք նաեւ «Armcomedy» տղաներին՝ Սերգեյ Սարգսյանին ու Նարեկ Մարգարյանին։ Aravot.am-ի հարցին, թե եկել են իրենց հաղորդման համար զվարճալի տեսարաններ գտնելու ակնկալիքո՞վ, Սերգեյը պատասխանեց. «Հրավիրել էին, եկել ենք։ Եթե հետաքրքիր բան լինի՝ շատ լավ։ Ցանկացած կարեւոր միջոցառում այսպես, թե այնպես՝ կարող է դառնալ մեր ծրագրի նյութ՝ անկախ դրան մեր մասնակցությունից։ Հիմա մենք մասնակցում ենք,որովհետեւ հրավիրված ենք»։
Մեր հարցին՝ համագումարին եկել են ազատ դեմոկրատների մասին արդեն որոշակի կարծիք ու պատկերացում ունենալո՞վ, թե՞ նոր պիտի կազմեն, Նարեկ Մարգարյանը պատասխանեց. «Հուսով ենք, որ արդեն կարծիք կարող ենք կազմել, առայժմ շատ կցկտուր պատկերացում եւ կարծիք ունենք»։ Սերգեյ Սարգսյանն էլ հավելեց՝ «Մենք եկել ենք ամենառազմահայրենասիրական մտադրություններով»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: