Ինչպես Aravot.am-ն արդեն տեղեկացրել էր, ակնկալվում էր, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն այսօր երեկոյան Գերագույն մարմնի նիստ էր հրավիրելու՝ քննարկելու եւ վերջնական տեսքի բերելու նաեւ կուսակցության՝ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության իր համամասնական ցուցակին ու մեծամասնական համակարգով առաջադրումներին վերաբերող հարցերը:
Մեր տեղեկություններով, սակայն, ԳՄ նիստը տեղի չի ունեցել, թեեւ, ինչպես Aravot.am-ի աղբյուրներն են փոխանցում, համամասնականի ցուցակն արդեն գրեթե պատրաստ է, բայց մի քանի նրբություններ կան, որոնք հստակեցման կարիք ունեն: Նույնը վերաբերում է նաեւ մեծամասնական առաջադրումներին: Ակնկալվում է, որ ՀՅԴ-ն եւ համամասնական, եւ մեծամասնական իր առաջադրումների մասին կհայտարարի միաժամանակ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: