«Բարսելոնը» ներկայիս ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկին՝ բրազիլացի 20-ամյա Նեյմարին, ձեռք բերելու համար պայքարում հաղթել է Մադրիդի «Ռեալին»:
Այս մասին տեղեկացնում են Իսպանիայի լրատվամիջոցները՝ նշելով, որ կատալոնյան ակումբն արդեն «Սանթոսին» վճարել է ընդհանուր տրանսֆերային գումարի (58 մլն. եվրո) մի մասը՝ 14,5 միլիոն եվրո:
Նախնական պայմանավորվածության համաձայն, Նեյմարը «Բարսելոնայում» խաղալ կսկսի 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո: Սակայն չի բացառվում, որ ֆուտբոլիստը կապտանռնագույնների մարզաշապիկը հագնի ավելի շուտ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: