Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը ձերբակալել է դեռևս չկարգված «օրենքով գողի»

Մարտ 20,2012 17:04

Այսօր` մարտի 20-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալներ, քիչ առաջ Երևանի Տիչինայի փողոցից բերման են ենթարկել երկու եղբայրների:

Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք 31-ամյա Ալիկ Բանդուրյանն ու 32-ամյա Արսեն Բանդուրյանն են: Վերջիններս Գեղարքունիքի մարզի Նորադուզ գյուղի բնակիչներ են:

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ նրանք նախկինում մի քանի անգամ եղել են դատապարտված, այդ թվում` սպանության համար: Եղբայրները 2011 թվականից հետախուզման մեջ էին գտնվում, և նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Ֆրանսիայի Հանրապետության կողմից:

Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ֆրանսիայի քրեական օրենսգրքի 224 հոդվածի 1-ին, 4-րդ, 5-րդ, 9-րդ, 10-րդ և 450 հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ մասերի (անձի առևանգում` նախապես պլանավորված և իրականացված կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել կալանքը, և քիչ առաջ եղբայրները, որոնք Գավառում նույնպես համարվում են քրեական հեղինակություն, տեղափոխվեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Իսկ ամիսներ առաջ Հայաստանյան էլեկտրոնային մի քանի լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Ալիկ Բանդուրյանը պետք է առաջիկայում կարգվի «օրենքով գող»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031