
Արտակ Նազարյանի քույրը՝ լրագրող Ծովինար Նազարյանը «Ա1+»-ին հայտնեց, որ գործով վկա Արտակ Հովհաննիսյանն այսօր դատարանում փորձում էր վերապատմել իր նախաքննական ցուցմունքը։ Ըստ Ծովինարի, նա հայտարարել է, որ իր վրա նախաքննական մարմինը ճնշում է գործադրել՝ Արտակ Նազարյանի հետ պատահած դեպքից հետո նրան մյուս երեք վկաների հետ 9 օր պահելով Բերդի ոստիկանության բանտում։
Վկան դատարանում պատմել է, որ ինքը քննչական գործողություններին չի մասնակցել եւ որեւէ փաստաթղթի տակ չի ստորագրել։ Տեղեկացնենք, որ գործի նյութերում առկա են Արտակ Հովհաննիսյանի ստորագրությամբ նյութեր՝ նա գործով անցել է որպես ընթերակա։ Ծովինար Նազարյանը պնդում է, որ Բերդի բանտում 9 օր պահված զինվորականներից կորզած ցուցմունքներով էլ «կարվել է» իր եղբոր գործը։
Մանրամասները կարդացեք այստեղ:


















































