Հայ ազգային կոնգրեսը հայտարարել էր, թե քանի որ իշխանությունները չեն ուզում մեծամասնական ընտրակարգը վերացնեն, իրենք բոլոր 41 ընտրատարածքներում առաջադրելու են իրենց թեկնածուներին: Առայժմ ՀԱԿ-ը թեկնածուներ առաջադրել է 15 ընտրատարածքներում: Այսօր Aravot.am-ը ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից հետաքրքրվեց, թե իրենց որոշումը` 41 ընտրատարածքում թեկնածուներ ունենալու փոխվե՞լ է. «Ոչմիբանէլչիփոխվել, ՀԱԿ–ըմտադիրէ 41-ումէլառաջադրել: Երբորամբողջպրոցեսըկավարտվի, այնժամանակկամփոփենք»:
Կան ընտրատարածքներ, օրինակ, Արաբկիրի թիվ 4-ը, որտեղ ընդդիմադիր ուժերն առաջադրել են մի քանի թեկնածուներ: Մեր հարցին` չե՞ք ուզում համագործակցել այդ դաշտում ու միասնական պաշտպանել 1 թեկնածուի` Արման Մուսինյանը պատասխանեց. «Երբորառաջադրումներըկավարտվեն, այնժամանակբոլորհարցերիպատասխաններըկտրվեն, դապարզկլինիամսի 22-իցհետո»:
Թե երբ պատրաստ կլինի ՀԱԿ-ի համամասնական ցուցակը` Ա. Մուսինյանը չպատասխանեց` նշելով, որ ժամկետի սահմանում կավարտեն ու կհրապարակեն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: