Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը վեց տարով համագործակցության պայմանագիր է ստորագրել «Disney» ընկերության հետ:
Ըստ այդմ, այսուհետեւ «Ռոմայի» ֆուտբոլիստները Իտալիայի «A» սերիայի առաջնության ձմեռային արձակուրդներին կմարզվեն աշխարհի լավագույն մարզահամալիրներից մեկում՝ «ESPN Wide World of Sports»-ում: Ֆլորիդայի նահանգի «Ուոլդ Դիսնեյ» հանգստի համաշխարհային գոտում գտնվող մարզահամալիրը զբաղեցնում է 89 հեկտար տարածք եւ ընդհանուր առմամբ ունի 30 բարձրակարգ ֆուտբոլային խաղադաշտ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: