Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը թեեւ ժամանակին ինքն իր վրա «տաբու» էր դրել` առանց գործող քաղաքապետերի ներկայության չխոսել Երեւանի մասին, քանի որ «Երեւանը ինձ համար ամենացավոտ հարցն է», սակայն այնքան անտանելի է այժմ դարձել այդ ցավը, որ չխոսել չի կարող: «Ինձ համար անտանելի էր դարձել քաղաքը ղեկավարելու Կարեն Կարապետյանի ոճը, եւ Տարոն Մարգարյանը ոչնչով չի տարբերվում: Քաղաքը կործանել են` սկսած Աբովյան փողոցի այլանդակումից, վերջացրած կանաչապատումով: Չեն սիրում Երեւանը, եթե սիրեին, Տարոնը կլիներ Մաշտոցի մի փորքիկ պուրակի համար պայքարող երիտասարդների կողքին»:
Նա նաեւ շեշտեց, որ հիմա ամենասուրը Դալմայի այգիների հարցն է. «Ծրագիր կար, որ Դալմայի այգիները դառնային զբոսավայր: Ժամանակին այդ այգիները Համբարձում Գալստյանը փրկեց սեփականաշնորհումից, իսկ հիմա այնտեղ ճանապարհ են ուզում կառուցել, որը ոչ մի էական հարց չի լուծել, երթեւեկությունը չի թեթեւացնելու, միայն կողքի հողերի գներն են բարձրանալու, որ հետո ավելի թանկ վաճառեն»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: