Aravot. am-ը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանից հետաքրքրվեց՝ արդյոք համամի՞տ է այն կարծիքին, որ Պուտինի նախագահության օրոք ԼՂՀ հարցի լուծումն ավելի պակաս ակտիվ կլինի, քան նախագահ Մեդվեդևի օրոք: Պարոն Կարապետյանը պատասխանեց. «ԱյսհարցիլուծումըհիմադիտարկվումէԻրանիհետկապվածխնդիրներիհամատեքստում: ԵթեԱստվածմիարասցե, Իրանիհետկապվածինչ–որբանլինի, կամպատերազմականգործողություններլինեն, դակարողէբերելնրան, որպատերազմհրահրվիՂարաբաղիհետկապված: Երևիայժմավելիշատսրամասինենմտածում»:
Դառնալով հարցի հանգուցալուծման հեռանկարին՝ Ա. Կարապետյանը նշեց. «Կազաննայնկետնէր, որտեղհարցըպիտիհանգուցալուծվեր, բայցչհանգուցալուծվեց»:
Aravot.am-ը պարոն Կարապետյանին խնդրեց մեկնաբանել նաեւ այն փաստը, թե ինչու (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին մասնակցած պետությունների ղեկավարներին տրված ճաշից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերթով հանդիպել է Ղազախստանի, Ուկրաինայի, Ղրղըզստանի նախագահների հետ՝ Սերժ Սարգսյանի հետ այդպես էլ առանձնազրույց չի ունեցել: Պարոն Կարապետյանը գերադասեց այս երևույթը չմեկնաբանել, քանի որ ըստ նրա՝ դա այս պահին մեր երկրի համար օգտակար չի լինի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: