Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր չէր էդքան արժանի մարդկանց մեջ դժգոհություններ չլինեին» (տեսանյութ)

Մարտ 21,2012 17:21

 ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն այսօր չկամեցավ գնահատական տալ այլ քաղաքական ուժերի համամասնական ցուցակներին` «Ամեն կուսակցություն իր սկզբունքերն ունի, որով կազմում է ցուցակը»: Իսկ ՀԱԿ ցուցակի մասին ասաց. «ՀԱԿ ցուցակն ինձ բավարարելու է, չեմ կասկածում, որ արժանի մարդիկ են լինելու, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա է դրված ցուցակը կազմելու գործը»:

«Առավոտի» հարցին` ՀԱԿ-ում դժգոհություններ չկայի՞ն ցուցակի հետ կապված, կարծես նեղացածներ, դուրս եկողներ եղան, պարոն Խաչատրյանը պատասխանեց.«Հնարավոր չէր էդքան արժանի մարդկանց մեջ դժգոհություններ չլինեին: Միակ տարբերակը, որ դժգոհություններ չլինեին` պետք է ռեյտինգային անցկացվեր, բայց դա հնարավոր չէր»:

Ըստ պարոն Խաչատրյանի` ցուցակները կազմվել են որոշակի սկզբունքով, հաշվի են առնվել քաղբանտարկյալ լինելը, քաղաքական գործունեությունը, քաղաքական փորձը եւ այլն: Սակայն ամենագլխավոր սկզբունքը եղել է այն, որ իրենք խնդրել են ցուցակը Լեւոն-Տեր Պետրոսյանը կազմի` «Այդ բեռը դրել ենք նրա ուսերին»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031