Հեռուստաբիզնեսով, ինչպես նաև օճառի արտադրությամբ զբաղվող Վահան Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ խորհրդարան մտնել չի ուզում, քանի որ իր բիզնեսը փրկելու կարիք չունի. այն մեծամասամբ արտասահմանում է. «Հայաստանի պայմաններում ես չեմ կարող լուրջ բիզնես ծավալել, իմ լուրջ բիզնեսը ցավոք արտասահմանում է, հայրենիքում իմ ունեցած բիզնեսը շատ ավելի նվազ է, և դրա համար ես ավելի անկախ եմ, ազատ եմ»:
Ըստ մեր զրուցակցի, եթե այսօր հայ գործարարները անձամբ են մտնում ԱԺ` իրենց բիզնեսը փրկելու համար, պատճառը Հայաստանում գործող աննորմալ խաղի կանոններն են: «Մի քայլ առաջ գնամ ու ասեմ. ճիշտ կամ ընդունված ձևն այն է , որ գործարարը ֆինանսավորի այն նախընտրական ծրագրերը, քաղաքական գործիչներին ու թեկնածուներին, որոնք պատրաստ են իր լոբինգը անել ու շահերը պաշտպանել ԱԺ-ում, բայց մեր մոտ դրա ավելի գռեհկացված տարբերակն է. գործարարը ստիպված է իր գործը թողնել ու անձամբ մտնել Ազգային ժողով, որը չափազանց պրմիտիվ է: Երևի մի 20- 30 տարի հետո մենք էլ նորմալ վիճակի կգանք»,- հույս հայտնեց գործարար Վահան Խաչատրյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: