
Մեր այն հարցին, թե ինչպե՞ ս է ընդունում Շիրակի մարզպետի ու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պատգամավորացուների ցուցակում հայտնվելը, ԳԱԼԱ-ի սեփականատերը այսպես արձագանքեց. «Եթե մարդը կարող է լինել Գյումրու քաղաքապետ, ինչո՞ւ չի կարող լինել պատգամավոր կամ պրեզիդենտ, բացարձակ խնդիր չկա, իհարկե եթե շարժվում ենք այս խաղի կանոններով»:
Վահան Խաչատրյանը, իրեն իրավունք չվերապահելով մտնել ցուցակ կազմողների տրամաբանության մեջ, այնուամենայնիվ կարծիք հայտնեց, որ շատ կափսոսա, եթե «Ժառանգության» նախկին պատգամավորները հանկարծ չլինեն խորհրդարանում: «Էդ մարդկանց ես տեսել եմ Գյումրու փողոցներում բողոքի ակցիաների ժամանակ` ցրտին ու բքին բողոքավորների կողքին, մարտի 1-ին դեպքերի ժամանակ, և այլն և այլն, շատ կուզենայի, որ Ազգային ժողովի պատգամավորները հենց այդպիսին լինեի»:
Իսկ ՀԱԿ-ի կողմից Շիրակի մարզում մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելը, Վահան Խաչատրյանը որակեց որպես ուտոպիստական քայլ: Նշենք, որ ընտրատարածքներում օլիգարխների անզիջում ու արյունալի պայքար է սկսվել, ընտրությունները դեռ չսկսված` նույնիսկ հայտնի են հաղթողները: «Խուսափում եմ գնահատական տալ քաղաքական ուժին, որովհետև կարծում եմ դրա իրավունքը չունեմ, բայց որպես քաղաքացի գտնում եմ, որ ՀԱԿ–ը ուներ մեծ պոտենցիալ, բայց ցավոք դա մնաց նախկինում, որովհետև չօգտագործեց իր պոտենցիալը, ափսոս էր»-, եզրափակեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































