Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. «Ես Գագիկ Ծառուկյանի մարդն եմ»

Մարտ 22,2012 15:42

«Իմ անձի շուրջ կատարյալ հիմարություններ տարածող բոլորի համար վերջին անգամ եմ հայտարարում` ես  ‹‹ոչ ոքի մարդը ›› չեմ ու, առավելևս,  չունեմ և չեմ կարող ունենալ որևէ կապվածություն այնպիսի մարդկանց հետ, ովքեր այլոց հետ իրենց հարաբերություններն ու գործակցությունը պայմանավորում են ոչ թե բարոյական հիմքերով, այլ սեփական շահադիտական նկատառումներով»,-Aravot.am-ին փոխանցեց ԲՀԿ քաղխորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը` անդրադառնալով այսօր մամուլում իր հասցեին եղած այն հրապարակումներին, որ նախագահի փեսան` Միքայել Մինասյանը բոլոր կուսակցություններում իր մարդկանց է «ներդնում»: ԲՀԿ-ում, «ներդրվածներն», իբր Վահան Բաբայանն ու Տիգրան Ուրիխանյանն են:

«Շատ լավ հասկանալով ոմանց ‹‹մրմռոցը›› և դրդապատճառները, որոնցից ելնելով փորձում են տարաձայնություն ու տրոհում առաջացնել ԲՀԿի թիմում` ընդգծում եմ , ես առաջնորդվում եմ սեփական համոզմունքով, գործունեությունս պարզ է ու թափանցիկ, նպատակներս ու քայլերս` ազնիվ: Իսկ եթե ոմանց դուր է գալիս հենց ‹‹որևէ մեկի մարդը լինելու›› արտահայտությունը, ուրեմն լա՛վ իմացեք, ես Գագիկ Ծառուկյանի մարդն եմ, ես իմ թիմի մարդն եմ, իմ կուսակցության ու իմ պետության մարդն եմԵվ ամենավերջում` շատ մի՛ նյարդայնացեք, մեր զանգվածը ստվար է, շարքերը կուռ, իսկ թիմը` միասնական, և մեր աշխատանքի արդյունքում շահելու է ողջ երկիրը ու ժողովուրդըԹող Աստված ների ձեզ ու պահպանի»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031