ՀԱԿ ներկայացուցիչ Մանուշակ Պետրոսյանը քիչ առաջ ԿԸՀ-ին հանձնեց ՀԱԿ-ի համամասնական ցուցակը : Նա չտեղեկացրեց առաջին 20 տեղերում ընդգրկված թեկնածուների անունները, միայն ասաց, որ ցուցակում մոտ 120 հոգի է, իսկ ցուցակը գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Ցուցակում ընդգրկված են այն մարդիկ, որոնք այս 4 տարիների ընթացքում մշտապես քաղաքական գործունեություն են ծավալել ու ծավալելու են՝ մեր երկրում կարգ ու կանոն սահմանելու համար»: Ըստ տիկին Պետրոսյանի, ցուցակում Տեր-Պետրոսյանից հետո հաջորդ տեղերում Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն է եւ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: