
– Պարոն Թովմասյան, եթե ես հիմա դուրս գամ փողոց, ու մի որեւէ կնոջ ոտքով խփեմ, հետո բռունցքով խփեմ դեմքին, իմ նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի՞:
– Նայած թե ինչպես խփես։
– Խփեմ ճիշտ այնպես, ինչպես տեսանյութում Լիսկան է խփել Սիլվա Համբարձումյանին։
Կարդացեք նաև
– Չեմ տեսել։
Ասաց նախարարը ու արագ հեռացավ:
Երեկ հրապարակվեց ՀՀԿ համամասնական ցուցակը, եւ մեզ շատ էր հետաքրքրում, թե որ տեղում է հայտնվել Լիսկան։ Խնդիրն այն է, որ նախնական ցուցակում, երբ վերը նշված տեսանյութը համացանցում դեռ չկար, Լիսկան զբաղեցնում էր 73-րդ հորիզոնականը։ Հետաքրքիր էր, թե ինչպես է փոխվել նրա տեղը ցուցակում այդ տեսանյութը հրապարակվելուց հետո։ Կարո՞ղ եք կռահել։ Ճիշտ է, նա բարձրացել է 60-րդ հորիզոնական։ Այսինքն, եթե ապացուցվի, որ դու կնոջն իսկապես խփել ես, ՀՀԿ-ից ես, մարզպետ ես, մականունավոր ես, ապա քո արժեքը ՀՀԿ-ում մեծանում է միանգամից 13 կետով։ Ախր շաատ իրավական ենք։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Հայկական ժամանակ»


















































