
Անցած տարվա նույն ժամանակահատվածում մեկնողների թիվը ժամանողներից ավելի է եղել 12 հազարով: Այս տարի մեկնող-ժամանողների տարբերության բացասական հաշվեկշիռն աճել է 5 հազար 500 մարդով: Պաշտոնական վիճակագրության այս թվերով ստացվում է, որ 2012-ի առաջին երկու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 45 տոկոսով ավելի մարդ է մեկնել և չի վերադարձել: 2010-ին մեկնողների թիվը ժամանողներից ավելի է եղել 9 հազար 90-ով, 2009-ին` 7 հազար 900-ով: Այսինքն, մեկնող-չվերադարձողների թիվը վերջին չորս տարիներին անդադար շարունակում է աճել:
«Հայկական ժամանակ»


















































