«Բարգավաճ Հայաստան»-ի համամասնական ցուցակի իններորդ տեղում հանգրվանած ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը երեկ հայտարարել է, թե ընտրակաշառք տվողն ու ընտրակաշառք վերցնողը Հանրապետական կուսակցության ցուցակի 1 -ին եւ 17-րդ տեղերում են։ Առաջին տեղում, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանն է, իսկ տասնյոթերորդում՝ Արտաշես Գեղամյանը։ «Հիշումեք, չէ՞ 2004 թվականը, երբՍարգսյանիկողմիցդատարկդհոլանվանումնստացածհայտնիգործիչնասաց, որ 3 միլիոնդոլարէստացել, սակայնՍարգսյաննէլհայտարարեց, որ 300 հազարդոլարէընդամենըտվել նրան։Հիմաստացվում է, որայնմարդը, ով ասում է, որգումարէտվել, եւայնմարդն, ով հայտարարելէ, որգումարէստացել, նույնկուսակցությանհամամասնականցուցակումզբաղեցնումենառաջատարտեղեր։Ինչպե՞սպետքէընտրակաշառքներիցզերծմնանքնմանդեպքերում»,- հարցրել է Հովհաննիսյանը։ Այս հիշեցումն, ինչ խոսք, բավական տեղին է, եւ Սերժ Սարգսյանի՝ Գեղամյանի մասին ասած «մի զրո ավել է ասել» խոսքերը շատերն են հիշում։ Խնդիրն այն է, թե որքանով է ԲՀԿ ցուցակի առաջին տասնյակում գտնվող գործչի այսօրինակ պահվածքը համահունչ կոալիցիոն եռյակի կողմից փետրվարի 13-ին ձեռք բերված վերջին պայմանավորվածությանը, որով կողմերը պարտավորվել էին գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում։
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Հանրապետական կուսակցությունը խիստ նկատողություն հայտարարեց իր անդամներից Արթուր Հարությունյանին՝ Պալաչին, այն բանի համար, որ նա իրեն թույլ էր տվել Գագիկ Ծառուկյանին, ում հետ հակասություններ ուներ, դիմել հայտնի մականվամբ։ Եվ հիմա հարց է առաջանում, արդյո՞ք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ, պահպանելով գործընկերության կանոնները, պատասխան քայլը կանի՝ նկատողություն հայտարարելով Հմայակ Հովհաննիսյանին։ Իհարկե, ԲՀԿ-ից կարող են ասել, որ Հմայակ Հովհաննիսյանի ասածները նորությյուն չեն, եւ այդ մասին ժամանակին գրել է մամուլը։ Սակայն նույն կերպ եւ ՀՀԿ-ում կարող էին ասել, որ Ծառուկյանի մականունը հայտնի է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ մեծից փոքր, էլ չասած, որ Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ ԲՀԿ առաջնորդին դիմում էր բացառապես մականունով։ Բայց չնայած դրան, Պալաչն իրենը ստացավ: Այստեղ, սակայն, կա մի նրբություն. Հմայակ Հովհաննիսյանը թեեւ ԲՀԿ ցուցակում է, բայց անկուսակցական է: Ասել է թե՝ Հովհաննիսյանը, արտահայտելով ԲՀԿ ղեկավարության իրական տեսակետը, միեւնույն ժամանակ վերջիններիս կողմից կարող է ներկայացվել իբրեւ կուսակցության հետ կապ չունեցող, սեփական կարծիքն արտահայտող գործիչ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: