
Իսկ ընդդիմությունը սեփական վարկանիշը նվազեցնելու ուղղությամբ աշխատում է` առանց ժամանակ կորցնելու: Ընդ որում, ընդդիմադիր դաշտն օգտվում է միմյանց վարկաբեկելու հին եւ ամենաարդյունավետ տարբերակից` բոլորը միմյանց մեղադրում են իշխանության հետ կուլիսային գործարքների մեջ մտնելու, ընդդիմադիր դաշտում ականի դեր ստանձնելու եւ այլ մահացու մեղքերի մեջ: Վերջին դրվագը «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումն էր նույն այն ընտրատեղամասում, ուր նրանից րոպեներ առաջ առաջադրվել էր ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը: ՀԱԿ ներկայացուցիչներն արձագանքեցին, թե «Ժառանգությունը» իշխանությունների պատվերն է կատարում, ակնկալում է դառնալ կոալիցիայի 4-րդ անդամը, եւ այլն, եւ այլն: Առանձնակի սարկազմով ընդունվեց Րաֆֆի Հովհաննիսյանի այն միտքը, թե ժամանակն է, որ «ովքեր իրենց ընդդիմադիր են համարում, նստեն մեկ սեղանի շուրջ եւ ողջամիտ, շրջահայաց եղանակով (…) առաջ գնան, որ յուրաքանչյուր ընտրատարածքում մնա մեկ ընդդիմադիր թեկնածու»: ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն «Ժառանգության» այս` իրո՛ք ուշացած առաջարկը շնորհակալությամբ մերժեցին: Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հանեց իր թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքից: Իր անհաջողությունների համար ՀԱԿ-ը պարբերաբար մեղադրում է «Ժառանգությանը», վերջինս էլ` ՀԱԿ-ին: Սակայն ակնհայտորեն երկուսն էլ խնդիր ունեն իրենց ներսում:
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
«168 ժամ»
Կարդացեք նաև


















































