Ամերիկյան ABC News հեռուստաընկերությունը ցուցադրել է կադրեր Սեուլում միջուկային անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ նախքան լրագրողների հետ հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ նրա ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի զրույցից։
Կադրերում լսվում է, որ Օբաման Ռուսաստանի նախագահին ասում է հետեւյալը. – «Սա իմ վերջին ընտրությունն է, իմ ընտրությունից հետո ես ավելի ճկուն կլինեմ»։ Մեդվեդեւը պատասխանում է. – «Ես հասկացա, ես կփոխանցեմ այս տեղեկությունը Վլադիմիրին»։
Ըստ ABC News-ի` Օբաման նկատի է ունեցել ճկունությունը այնպիսի բարդ հարցերում, ինչպիսին է Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը։ «Վլադիմիր» ասելով` Մեդվեդեւը նկատի է ունեցել Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Պուտինին, գրում են արեւմտյան լրատվամիջոցները։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: