Մինչ Ճանապարհային ոստիկանությունը հայտարարում է, թե իրենց համար տարբերություն չկա, թե ով է կատարում ճանապարհային երթեւեկության խախտումներ, այսօր՝ մարտի 27-ին Aravot.am-ի ֆոտոխցիկը արձանագրել է մի քանի խախտումներ: ՀՀ ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքերի հարեւանությամբ գտնվող Երեւանի տնտեսագիտական համալսարանի մոտ կայանված էին մեկ տասնյակից ավելի արտասահմանյան մակնիշի, ժողովրդական լեզվով ասած՝ «ծիծակ» համարներով ավտոմեքենաներ, որոնք հիմնականում թույլ էին տվել խախտումներ, իսկ ավտոմեքենաներից բացակայում էին ԱՊՊԱ եւ տեխզննման կտրոնները:
Երբ Գ. Շամշյանը լուսանկարում էր նշված ավտոմեքենաները, հավաքվածները կատակում էին՝ «այ ախպեր, էդ մաշնեքի համարները քեզ ոչինչ չե՞ն ասում, էնքան կան, որ անգամ ուժային կառույցների շենքերի մոտ են խախտումներ կատարում»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: